Բաքվում շինծու դատավարություն է ընթանում Հայաստանի 23 քաղաքացու հանդեպ. Արարատ Միրզոյան

24 Փետրվարի 2025, 18:10

Քաղաքականություն

Ժնևում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում ելույթի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ շինծու դատավարություններ են ընթանում Ադրբեջանում կամայականորեն կալանավորված ՀՀ 23 քաղաքացու նկատմամբ։

«Հենց հիմա շինծու դատավարություններ են ընթանում 23 հայ քաղաքացու նկատմամբ, որոնք կամայականորեն ձերբակալվել են Ադրբեջանում։ Ընդ որում, ամբողջությամբ խախտվում են պատշաճ դատավարության նորմերն ու երաշխիքները»,– ընդգծել է ԱԳ նախարարը։

Միրզոյանը նշել է՝ չնայած 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուն` Հայաստանի արևելյան հարևանը վիճարկում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Հիմա եթերում