Ալեքսանդր Գրիգորյանի «ՍինԴեկատ» ՖԱ-ն կխաղա Winline Media League-ի 6-րդ մրցաշրջանում

26 Փետրվարի 2025, 00:20

Սպորտ

Եկատերինբուրգի ««ՍինԴեկատ»» ֆուտբոլային ակումբը կդառնա Winline Media League-ի վեցերորդ մրցաշրջանի մասնակից: Ընդհանուր առմամբ, 6-րդ մրցաշրջանին կարող է մասնակցել 20 թիմ։ Մրցաշրջանի մեկնարկը նախատեսված է 2025 թվականի ապրիլին։

«ՍինԴեկատ»-ը ֆուտբոլային ակումբ է Եկատերինբուրգից, որի կազմում ընդգրկված են «Ուրալ»-ի լեգենդար նախկին խաղացողներ և այլ մարզաձևերի աստղեր: Թիմը ստեղծվել է 2024 թվականի մայիսին, իսկ վերջերս ակումբը հայտարարել էր Ալեքսանդր Գրիգորյանին գլխավոր մարզիչ նշանակելու մասին: