Հայ գերիները խոշտանգվում են Բաքվում, դա ամբողջ հայ ազգի ամոթն է. Յանա Զաքարյան

28 Փետրվարի 2025, 18:36

Քաղաքականություն

Այսօր մենք հստակ պահանջ ունենք՝ մեր գերիների վերադարձը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է երգչուհի Յանա Զաքարյանը:

«Միշտ ցույցերի ակտիվ մասնակից եմ եղել: Բայց կոնկրետ այսօր մենք հստակ պահանջ ունենք՝ մեր գերիների վերադարձը: Նրանք խոշտանգվում են Բաքվում, դա ուղղակի ամբողջ հայ ազգի ամոթն է: Եթե թույլ տանք, որ այս ամենը շարունակվի, լինելու է հայ ազգի խայտառակությունը, սա հայերի ամենաամոթալի էջերից մեկն է: Մի քիչ հիասթափված եմ, որովհետև շատ քիչ մարդիկ են դուրս եկել փողոց»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ ակցիա է իրականացվել՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով: