Առնո Բաբաջանյանի երգերը կհնչեն Մոսկվայում՝ Մարտի 8-ին ընդառաջ
04 Մարտի 2025, 20:30

Մարտի 6-ին Մոսկվայում տեղի կունենա համերգ՝ «Վերադարձրու ինձ երաժշտությունը. Առնո Բաբաջանյանի երգերը» խորագրով:
«Բաբաջանյանի յուրաքանչյուր երգ ոչ միայն էստրադային հիթ է, այլև իսկական երաժշտական գլուխգործոց, որը ներծծված է պրոֆեսիոնալիզմով, ակադեմիական արվեստի ամենաբարձր չափանիշներով։ Իհարկե, նրա երգերը դարձան գլուխգործոցներ՝ շնորհիվ պոեզիայի անսխալ զգացողության։ Բաբաջանյանն իր ստեղծագործությունների համար ընտրել է ժամանակակից ամենահրաշալի բանաստեղծների՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Եվգենի Եվտուշենկոյի, Անդրեյ Վոզնեսենսկու ստեղծագործությունները։ Որակյալ երաժշտություն, լավ խոսքերի և հուզիչ պատմությունների համադրություն, որը մնում է յուրաքանչյուր ունկնդրի հոգում, հենց դրանում է Առնո Բաբաջանյանի երգերի չմարող ժողովրդականության «գաղտնիքը»»,- ասված է հայտարարության մեջ։