Մոսկվան հարգել է Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

02 Մարտի 2025, 17:00

Քաղաքականություն

Փետրվարի 28-ին Մոսկվայի հայկական տաճարում հարգել են Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը։

Առավոտյան ժամերգությունից հետո Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հոգևորականների և հավատացյալների հետ միասին աղոթել է զոհերի հոգիների հանգստության համար, որից հետո ծաղիկներ են խոնարհել համալիրի բակում գտնվող հուշակոթողին։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը։

Հիմա եթերում