«Սփյուռքը ոչ միայն փող է, այլև գիտական ներուժ և քաղաքական աջակցություն». Alpha Նյուզ-ի հարցումը

Alpha News-ը հարցում է անցկացրել Հայաստանի, Ռուսաստանի եւ Սփյուռքի քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե ինչ են մտածում Սփյուռքի ներուժի մասին, արդյոք այն արդյունավետ օգտագործվում է ազգային եւ միջազգային խնդիրները լուծելու հարցում:

Հարցվածների մեծամասնության կարծիքով՝ Սփյուռքի ներուժը բավարար չափով չի օգտագործվում, կամ ընդհանրապես չի օգտագործվում։

«Մենք ունենք հզոր Սփյուռք, որը շատ բան կարող է անել Հայաստանի համար, բայց այդ ներուժը չի օգտագործվում», — ասել է Երևանի բնակիչը:

«Ամենայն հավանականությամբ, կառավարությունը չի ընդունում կամ չի ցանկանում ընդունել Սփյուռքի օգնությունը», — նշել է Մոսկվայի բնակչուհին:

«Հայաստանի ներկայիս կառավարությունը չի ցանկանում, որ Սփյուռքը միջամտի երկրի ներքին գործերին», «Շատ բացեր կան, շատ անելիքներ կան», «Սփյուռքը միայն փողը չէ։ Դա գիտական ներուժն է, հարաբերությունները, քաղաքական աջակցությունը», «Իշխանություններն ամեն գնով փորձում են խզել հարաբերությունները Սփյուռքի հետ». այսպիսին էին Alpha News-ի հարցման մասնակիցների պատասխանները ։