ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի հատուկ համակարգողը այցելել է Հայաստան

30 Հունիսի 2023, 00:10

Քաղաքականություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հունիսի 29-30-ին Հայաստանում հյուրընկալել է դեսպան Ջեյմս Օ՛Բրայենին, որը ներկայումս ԱՄՆ պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակում զբաղեցնում է հատուկ համակարգողի պաշտոնը։

ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ Հայաստան կատարած այցի ընթացքում դեսպան Օ՛Բրայենը կհանդիպի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Փաշինյանի հետ՝ քննարկելու ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում համագործակցության հարցերը և իր գնահատանքը հայտնելու ԱՄՆ պատժամիջոցների ապահովման հայաստանյան հանձնառության վերաբերյալ։ Նա նաև կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։