«Ալաշկերտը» Երևանում կընդունի իրանական «Մես Ռաֆսանջանին»

03 Հուլիսի 2023, 13:36

Սպորտ

«Ալաշկերտի» նախապատրաստական ծրագրում տեղի է ունեցել փոփոխություն։ Վահե Գևորգյանի գլխավորած թիմը Մինսկի փոխարեն Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի մարզական հավաքը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հուլիսի 4-ին «Ալաշկերտը» Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ստուգողական հանդիպում կանցկացնի Չարենցավանի «Վանի» հետ։

Հուլիսի 7-ին «Ալաշկերտ» մարզադաշտում երեւանյան թիմը կընդունի Իրանի Բարձրագույն խումբը ներկայացնող Mes Rafsanjan թիմին։

Ստուգողական խաղերից հետո «Ալաշկերտը» սեփական ստադիոնում կշարունակի նախապատրաստվել Կոնֆերենցիաների լիգայում Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատ» թիմի հետ դիմակայությանը:

Առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 13-ին «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի 21:00-ին, պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց Չեռնոգորիայում:

«Ալաշկերտը» շուտով կհայտարարի նոր տրանսֆերների մասին։

Հիմա եթերում