Արթուր Ավետիսյանը՝ Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր

27 Ապրիլի 2025, 18:31

Սպորտ

Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին՝ 6-րդ փուլում:

Օղակների վարժության եզրափակիչում Ավետիսյանը հավաքել է 14,466 միավոր և իր առաջին ոսկե մեդալը նվաճել 2025 թ. աշխարհի գավաթի փուլերում: Որակավորման փուլում Ավետիսյանը վաստակել էր նույն միավորները և դուրս եկել եզրափակիչ: Այս վարժությունում եզրափակիչ դուրս եկած Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը 13.133 միավորով 7-րդն է:

Նախորդ փուլերում Արթուր Ավետիսյանը նվաճել էր երկու բրոնզե մեդալներ՝ Օսիեկում և Դոհայում:

Հիմա եթերում