«Армяним» թիմը դուրս է եկել ՈՒՀԱ միջազգային միության Պերմի պաշտոնական լիգայի կիսաեզրափակիչ
30 Ապրիլի 2025, 14:50
Ապրիլի 26-ին տեղի է ունեցել ՈՒՀԱ միջազգային միության Պերմի պաշտոնական լիգայի քառորդ եզրափակիչ խաղերը: Թիմերը ցուցադրել են իրենց հմտություններն ու տաղանդները երեք մրցույթներում՝ «Ողջույն», «Իրավիճակ» և «Կոնֆլիկտ»:
Պերմի համալսարանը ներկայացնող «Армяним» ՈՒՀԱ-ի հայկական թիմը երեք մրցույթների արդյունքում ընդգրկվել է պաշտոնական լիգայի կիսաեզրափակիչ փուլի վեց թիմերի շարքում: