Amnesty International-ն անդրադարձել է հավաքների ազատության, ինչպես նաև արտահայտվելու ազատության խախտումներին

30 Ապրիլի 2025, 12:04

Քաղաքականություն

Amnesty International-ը ՀՀ մասով իր հերթական զեկույցում, ի թիվս այլնի, անդրադարձել է հավաքների ազատության, ինչպես նաև արտահայտվելու ազատության խախտումներին

«Ոստիկանությունը մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ
ապրիլ և մայիս ամիսներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ:

Հունիսի 12-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում բախումներ են տեղի
ունեցել Ոստիկանության և ցուցարարների միջև սահմանագծման համաձայնագրի դեմ բողոքի ակցիաների ժամանակ:

Վիրավորվել է շուրջ 101 մարդ, այդ թվում՝ 17 ոստիկան, և հաղորդվել է 98 ձերբակալվածի մասին։ Առնվազն 15 մարդու մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և հասարակական կարգի խախտման համար։

Ոստիկանության արձագանքի համաչափությունն ու օրինականությունը քննության առարկա դարձնելուց հետո ոչ մի իրավապահ պատասխանատվության չի ենթարկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիմա եթերում