Մարիամ Մերաբովան կմասնակցի Ալեքսանդր Օլեշկոյի պատվին կազմակերպված «Բյուրեղյա պարահանդես»-ին

11 Մայիսի 2025, 11:26

Մշակույթ

Մայիսի 11-ին «Ռոսիա Կուլտուրա» հեռուստաալիքով եթեր կհեռարձակվի «Բյուրեղյա պարահանդես» տոնական երեկոն՝ ի պատիվ Ալեքսանդր Օլեշկոյի:

Համերգին կմասնակցի նաև հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան:

«Նուրբ ոճ, լույս, երաժշտություն, մեծ անուններ և բեմի հանդեպ իրական սեր. այս ամենը դուք կտեսնեք այս զարմանալի ծրագրում։ Ուրախ էի լինել այս գեղեցիկ իրադարձության մի մասը»,-գրել է Մերաբովան սոցցանցում և հրապարակել պաստառը։