Թողարկվել է Ռուբեն Դիշդիշյանի «Հիասթափվածները» սերիալի թիզեր-պաստառը
16 Մայիսի 2025, 09:20
«Մարս Մեդիա» ընկերությունը հրապարակել է «Հիասթափվածները» սերիալի թիզեր-պաստառը: «Մարս մեդիան» և «Okko» առցանց կինոթատրոնը ներկայացրել են նաև սերիալի պաշտոնական սաունդթրեքի տեսահոլովակը Լեոնիդ Ագուտինի կատարմամբ, ով հանդես է գալիս էպիզոդիկ դերով:
Մայիսի 23-ին Լեոնիդ Ագուտինը Velvet Music լեյբլի հետ միասին կներկայացնի «Н.В.Л.» նոր ալբոմը, որը 17-րդն է արտիստի կենսագրության մեջ: «Н.В.Л.»-ն համանուն երգ է, որը դարձել է «Հիասթափվածները» սերիալի պաշտոնական սաունդթրեքը։
Սերիալի պրեմիերան տեղի կունենա այս ամառ «Okko» առցանց կինոթատրոնում: