Արտակարգ դեպք Արմավիրում․ կալանավորը փախել է դատարանի շենքից
26 Հոկտեմբերի 2026, 16:10
Քիչ առաջ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից փախուստի է դիմել կալանավոր Հ. Ե.-ն։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը։
Նախնական տվյալներով՝ Հ. Ե.-ն պատիժը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Դատարան նրան տեղափոխել էին դատավոր Գևորգ Մանուկյանի վարույթում գտնվող քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։