20-ամյա Ռուսլան Հարությունյանը Մոսկվայում մասնակցել է Հաղթանակի տոնական զորահանդեսին

17 Մայիսի 2025, 13:26

Պատմություն

Մայկոպի շրջանի Գրոզնի գյուղի 20-ամյա բնակիչ Ռուսլան Հարությունյանը Մոսկվայում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարված հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին։

Ռուսլան Հարությունյանն իր համակուրսեցիների հետ շրջել է Մոսկվայի Կարմիր հրապարակով։ Նրա խոսքով՝ Հաղթանակի շքերթին մասնակցելն իր երազանքն էր։ Անցյալ տարի, երբ նա սովորում էր առաջին կուրսում, չի անցել ընտրական փուլը, բայց այս տարի ընտրվել է։

Ռուսլանի մայրը՝ Սիմա Հովսեփյանը, նշել է, որ որդին միշտ լավ է սովորել, խորությամբ սովորել է մաթեմատիկա է հանրապետական բնագիտամաթեմատիկական դպրոցում, իսկ ձեռքբերումների շնորհիվ եղել է Արտեկում։

«Ռուսլանը միշտ երազում էր օդաչու դառնալ: Ուսումն ավարտելուց հետո, բուժզննման ժամանակ իմացել է, որ տեսողության խնդիր ունի: Հետո որոշել է ընդունվել ռազմական ուսումնարան: Հանձնել է միասնական պետական քննություն, գրեթե երկու շաբաթ ֆիզպատրաստվածության թեստեր, բուժզննում, և արդյունքների հիման վրա ընդունվել է առաջին կուրս: Նա մեզ զանգեց և շնորհակալություն հայտնեց, որ իրեն մեծացրել ենք ուժեղ և առողջ»,- ասել է Ռուսլանի մայրը։