Եթե ՍԴ-ն հավանություն չտա խաղաղության համաձայնագրին, անձամբ կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ. Փաշինյան
26 Մայիսի 2025, 11:05
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ անձամբ կնախաձեռնի ՀՀ Սահմանադրության փոփոխություններ, եթե Սահմանադրական դատարանը հավանություն չտա Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրին:
«Մենք պետք է համաձայնագիրն ուղարկենք Սահմանադրական դատարան։ Այստեղ այլընտրանք չկա…Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրը չի համապատասխանում Հայաստանի օրենքներին, ապա իմ անձնական դիրքորոշումն այն կլինի, որ ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ կարծում եմ, որ խաղաղություն կնքելու հնարավորությունը չի կարելի բաց թողնել»,-ասել է նա: