ՌԴ-ն առաջիկայում հումանիտար օգնություն կուղարկի արցախցիներին․ Զախարովա

27 Մայիսի 2025, 14:50

Քաղաքականություն

Ռուսական մարդասիրական առաքելությունը շուտով մարդասիրական օգնության խոշոր խմբաքանակ կուղարկի բռնի տեղահանված արցախցիներին։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իհարկե, հումանիտար հարցը ռուսական կողմի ուշադրության կենտրոնում է, և առաջիկայում նախատեսվում է նոր, բավականին մեծ մարդասիրական օգնություն ուղարկել տեղի ՀԿ-ներից մեկի՝ Ռուսական մարդասիրական առաքելության կողմից»,- ընդգծել է Զախարովան:

Նա նշել է, որ հայկական կողմից այդ հարցով զբաղվում են «Եվրասիա» կազմակերպության հանրապետական բաժանմունքը և մի շարք այլ կառույցներ:

«Ինչպես հիշում եք, Ռուսական մարդասիրական առաքելությունն ավելի վաղ արդեն մարդասիրական բեռներ ուղարկել է Հայաստան։ Դա եղել է նաև 2023 թվականի հոկտեմբերին։ Մասնավորապես, ղարաբաղցի տեղահանվածներին փոխանցվել է վեց տոննա սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ և այլն», — հավելել է նա։

Հիմա եթերում