Ուզբեկական շալախ, ռուբլու տատանում․ Հայկական ծիրանը ռուսական շուկայում դիրքերը պահելու պայքար է տանում
07 Հուլիսի 2023, 19:29
Ռուսական շուկաներում ամենասպասված միրգը՝ հայկական ծիրանը, բախվել է լուրջ մրցակցության և դժվարությունների։ Ներկրողների և վաճառողների գնահատականներով՝ հայկական ծիրանի ներկրումը ռուսական շուկա կրճատվել է գրեթե երկու անգամ։ Պատճառները մի քանիսն են։
Բացի այն, որ ուզբեկական շալախ ծիրանը լուրջ մրցակցության հայտ է ներկայացրել մեր ծիրանին, դրան գումարվել են նաև ռուսական ռուբլու կուրսի տատանումներն ու Վերին Լարսի անցակետում չնվազող խնդիրները։ Alpha News-ը զրուցել է Մոսկվայում հայկական ծիրանի ներկրողների և վաճառողների հետ և փորձել հասկանալ, թե ի՞նչ խնդիրների են նրանք բախվում այդ ճանապարհին։