Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Հարկային տեռորին փոքրերը չեն դիմանում

30 Մայիսի 2025, 18:00

Հայաստանում գործող կազմակերպությունների թիվը կրճատվել է։ Որո՞նք են պատճառներն ու ի՞նչ սպասել ապագայում։

Սկսենք վիճակագրությունից։ Եթե 2024 թվականի դեկտեմբերին կազմակերպությունների ընդհանուր թիվը կազմել է 70560, ապա այս տարվա մարտին՝ 66955։ Այսինքն՝ այս տարվա երեք ամիսների ընթացքում թվով 3605 կազմակերպություն դադարել է գործունեությունը։

Ինչո՞վ կարող է սա պայմանավորված լինել։ Տեսե՛ք, իրականում տարեվերջի համեմատ տարվա սկիզբը համարվում է տնտեսապես համեմատաբար պասիվ շրջան, իսկ պատճառն, անշուշտ կա, բայց խնդիրը նրանում է, որ նախորդ տարվա մարտի համեմատ էլ է կազմակերպությունների թիվը նվազել (1371-ով), ինչը վկայում է, որ պատճառը միայն տարեսկզբյան պասիվությունը չէ։

Նման իրավիճակներում ավելի լայն հայացք է պետք նետել՝ հասկանալու ի՞նչ զարգացումներ կան ներկայումս տնտեսությունում։ Իսկ մեր տնտեսության ներկայիս թրենդն արտաքին ազդեցությունների չեղարկումն է՝ իր բացասական հետևանքներով։ Հատկանշական է, որ կազմակերպությունների թվի վիճակագրությունն ավելի լայն ժամանակահատվածում դիտարկելիս նկատում ենք, որ հենց 2022թ-ից հետո՝ 2023-2024թթ-ին կազմակերպությունների թիվը կտրուկ ավելացել ՝ ենթարկվելով այդ արտաքին ազդեցություններին (ռելոկանտներն այստեղ կազմակերպուլթյուններ հիմնեցին, որոշ ճյուղերում աշխուժությունը կտրուկ աճեց)։ Ուստի բնական է, որ դրանց չեղարկումը նաև այս պատկերի վրա պիտի ազդեր։ Այսինքն՝ արտաքին գործոնների չեղարկումը փակվող կազմակերպությունների վիճակագրության մեջ, հավանաբար, զգալի ազդեցություն ունի։

Բայց արդյոք պատճառը միայն դա է։ Դիտարկենք կազմակերպությունների քանակների փոփոխություններն՝ ըստ չափերի։ Ստորև ներկայացված նկարում տեսանելի է, որ և՛ առաջին եռամսյակում, և՛ նախորդ տարվա համեմատ կտրուկ անկում գրանցվել է գերփոքր կազմակերպությունների թվի մեջ։ Այս իրողությունը զուգորդվում է հարկային նոր՝ խստացված քաղաքականության հետ, որը շարունակական է, և որի դեռ նախնական քննարկումներից կանխատեսում էինք՝ փոքրերը չեն դիմանալու։

Ստացվում է, որ փոքր և միջին կազմակերպությունների թվում զգալի անկում են գրանցել հատկապես գերփոքրերը։ Սա պատահական չէ, և իրավունք է տալիս ենթադրելու, որ փոքրերը հարկային տեռորին ուղղակի չեն դիմանում։

Իսկ ի՞նչ սպասել հետագայում։ Կարելի է ենթադրել, որ սա շուկայի ամենաարագ արձագանքն է, դրանով էլ պայամանվորված՝ այս փուլում հիմնականում անդրադարձել է հենց փոքրերի վրա։ Բացի այդ, նոր խստացված քաղաքականությունն առայժմ այսպես կոչված արտոնություններ է ենթադրում, ժամկետների երկարաձգում, ուստի նման անկումների շարունականությունը ենթադրելի է։
Այս ամենը հաշվի առնելով՝ ունե՞նք իրավունք հարց բարձրաձայնելու, թե ո՞րն է լինելու այսպիսի քաղաքականության տնտեսական կշիռը․ բյուջեի արագ եկամուտների ապահովո՞ւմը, թե՞ շարունակաբար փակվող կազմակերպությունները։