«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24 Ապրիլի 2026, 14:40
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Նարեկ Կարապետյանը և կուսակցության անդամները ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել՝ ի հիշատակ անմեղ նահատակների։

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում կարևորել է Հայոց ցեղասպանության ճանաչման նշանակությունը՝ պատմական արդարության վերականգնման համար։

«Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային նկրտում հարևան որևէ երկրի նկատմամբ։ Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային նկրտում», — ասել է Նարեկ Կարապետյանը։