Հայ շախմատիստներն առաջատարների թվում են Batumi Municipality Cup-2023-ում

07 Հուլիսի 2023, 22:00

Սպորտ

Արդեն քանի օր է, ինչ Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվում է «Batumi Municipality Cup-2023» շախմատի միջազգային մրցաշարը:

Հայաստանից մրցաշարին մասնակցում են 43 շախմատիստներ:

4 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է Էրիկ Հակոբյանը, ով վաստակել է 3.5 միավոր։ Այսօր Էրիկը ոչ ոքի արդյունքով ավարտել է իր խաղը մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող միջազգային գրոսմայստեր Գիգա Կուպարաձեի հետ:

«A» խմբում առաջատարների շարքում են նաև 3 միավոր վաստակած Սարգիս Մանուկյանը և Հայկ Երիցյանը։

«B» խմբում առաջատարների շարքում է Էդգար Հայրապետյանը, ով վաստակել է 3.5 միավոր:

«C» խմբում առաջատարների շարքում է 10-ամյա Գոռ Դաբաղյանը, ով վաստակել է 3.5 միավոր:

Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում նույնպես ունենք առաջատար. Մարկ Գևորգյանն է, ով հաղթել է բոլոր 4 խաղերում: