Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց. Պռոշյանի բնակիչները կրկին ոտքի են ելել

05 Հունիսի 2025, 13:08

Տնտեսություն և Բիզնես

Պռոշյան համայնքի բնակիչներն այսօր էլ Կառավարության շենքի մոտ են ակցիա իրականացնում:

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո որոշվել էր, որ 25 համարի ավտոբուսը կհասնի մինչև Պռոշյանի սկիզբ, սակայն առանց մարդկանց տեղյակ պահելու հունիսի 1-ից այն հասնում է մինչև Վանահովիտ թաղամաս, որն իրենցից բավական հեռու է:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները պարբերաբար ակցիաներ էին իրականացնում՝ պահանջելով, որ թիվ 25 և թիվ 59 երթուղու ավտոբուսները հասնեն մինչև իրենց գյուղ՝ Պռոշյան և Քասախ: Ցուցարարները հասել էին նրան, որ թիվ 25 երթուղին պահպանվի որոշ փոփոխություններով: