Ադրբեջանի տարածքում հայտնված անչափահասները հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանում. ԱԱԾ
06 Հունիսի 2025, 22:13
Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը:
«Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում: