Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը՝ Բաքվի և Թել Ավիվի հարաբերությունների մասին
18 Հոկտեմբերի 2026, 18:40
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ Իսրայելի հետ մերձեցման համար՝ Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին։ Նրա խոսքով՝ իսլամական աշխարհը հստակ ուղերձ է ստացել և կանգնել ընտրության առաջ․ «Հավատքի պահպանում, թե՞ բարեկամություն Թել Ավիվի հետ»։
Վելայաթին ուշադրություն է հրավիրել մահմեդական երկրների մոտեցումների տարբերության վրա՝ հիշեցնելով, որ Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության (ՍՎՄԴԱ/CICA) գագաթնաժողովում Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ելույթի ժամանակ, մինչդեռ Բաքվում նրան ջերմ ընդունելության են արժանացրել։
Իրանցի խորհրդականը նաև քննադատել է Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը և դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումները՝ կասկածի տակ դնելով, թե արդյոք երկիրը պատրա՞ստ է հյուրընկալելու Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) առաջիկա գագաթնաժողովը։