Հայ մարզիկը արծաթե մեդալ է նվաճել ծանրամարտի առաջնությունում

08 Հուլիսի 2023, 20:20

Սպորտ

Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Ղահրամանյանը երկամարտի արծաթե մեդալ է նվաճել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի` մինչեւ 17 տարեկանների առաջնությունում:

81 կգ քաշային կարգում Ղահրամանյանը երկամարտում ցույց է տվել 312 կգ արդյունք:

Հիշեցնենք, որ Ժորա Գրիգորյանը (61 կգ) եւ Սերյոժա Բարսեղյանը (67 կգ) նվաճել են ոսկե մեդալներ, Կառլեն Դավթյանը (49 կգ), Յուղաբեր Ամրոյանը (40 կգ)՝ բրոնզե մեդալներ: