ՀԲ-ն նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ դարձնելով 4%

12 Հունիսի 2025, 16:30

Տնտեսություն և Բիզնես

Համաշխարհային բանկն ակնկալում է, որ Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կաճի 4%-ով, իսկ 2026 թվականին՝ 4.2%-ով, իսկ 2027 թվականին՝ 4,5%-ով: Նման կանխատեսումը ներկայացվածէ ՀԲ-ի «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» (Global Economic Prospects, June 2025) հունիսյան զեկույցում։

Համաշխարհային բանկի կողմից այս տարվա մայիսին հրապարակված «ECA Economic Update, Spring 2025» զեկույցը պարունակում էր նմանատիպ կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ ընթացիկ և հաջորդ տարվա համար։

Մինչդեռ Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» (Global Economic Prospects, January 2025) զեկույցում Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2025 թվականին կազմել է 5%, իսկ 2026 թվականին՝ 4.6%։ Այսպիսով, ներկայիս կանխատեսումը նվազեցվել է համապատասխանաբար 1 տոկոսային կետով և 0.4 տոկոսային կետով։