Ֆիտո Պաես. «Մենք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանությունը»

12 Հունիսի 2025, 17:40

Հայեր | Մշակույթ

Արգենտինացի երաժիշտ Ֆիտո Պաեսը հիշատակել է Հայոց ցեղասպանությունը Բուենոս Այրեսի «Ավենիդա» թատրոնում Խուլիո Լեյվայի հետ հարցազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել HISPA հեռուստաալիքի կողմից կազմակերպված «Էլ Բուսկադոր» հարցազրույցների շարքի վեցերորդ թողարկման շրջանակներում։

Հարցազրույցի ընթացքում Պաեսն անդրադառնալով տարբեր ժողովուրդների նկատմամբ իրականացված պատմական բռնություններին՝ նշել է.

«Գերմանիայում միշտ խոսվում է հրեական ցեղասպանության մասին, և մենք չպետք է մոռանանք ո՛չ Հայոց ցեղասպանությունը՝ այն դաժան էր, ո՛չ աֆրիկյան ցեղասպանությունները, ո՛չ արգենտինական ցեղասպանությունը, ո՛չ էլ ամբողջ աշխարհում տեղի ունեցած բազմաթիվ ցեղասպանությունները։ Կա մարդկային ազդակ, որը մեզ մղում է դրան»։