Ուզում էին մասկի շոու սարքել և ձերբակալել ինձ․ Սամվել Կարապետյանը

17 Հունիսի 2025, 21:27

Քաղաքականություն

RT-ին տված հարցազրույցում «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը մեկնաբանել է Հայաստանի ՆԳՆ աշխատակիցների կողմից իրեն ձերբակալելու փորձը:

«Ուզում էին մասկի շոու կազմակերպել և ձերբակալել ինձ։ Բայց բակում հավաքված հասարակ մարդիկ դիմադրություն ցուցաբերեցին», — հայտարարել է Կարապետյանը։

Նա նաև նշել է, որ ամբողջ փողոցը, որտեղ գտնվում է իր տունը, այժմ փակ է։

Հիմա եթերում