Եկեղեցուն սատարելու համար մարդուն չի կարելի հետապնդել. Մեխակ Գալստյան
18 Հունիսի 2025, 21:48
«The Бык» ռեստորանային ցանցի հիմնադիր Մեխակ Գալստյանն Instagram-ի իր էջում հոլովակ է հրապարակել, որում իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին։
«Ընկերնե՛ր, այսօր ռեստորանների մասին չեմ ուզում խոսել։ Փաստն այն է, որ երեկ երեկոյան Երևանում ձերբակալվել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։ Նրան ձերբակալել են եկեղեցուն սատարող խոսքերի համար։ Հնագույն ժամանակներից եկեղեցին եղել է այն հիմքը, որի շուրջ համախմբվել են հայերը։ Քրիստոնեության ընդունման պահից այն համարվել է ժողովրդի միակ հենարանը, նույնիսկ երբ չունեինք պետականություն։ Հայերը մշտապես պահպանել են հավատն ու աջակցել եկեղեցուն։
Այսօր Սամվել Կարապետյանին հետապնդում են եկեղեցուն աջակցելու համար։ Հուսով եմ՝ այս թյուրիմացությունը շուտով կհարթվի, և Սամվել Կարապետյանն ազատության մեջ կլինի։ Սամվե՛լ, մենք քեզ հետ ենք, եկեղեցու և մեր ժողովրդի հետ։ Մարդը չպետք է հետապնդվի եկեղեցուն պաշտպանելու համար։ Մենք կանգնած ենք Սամվելի, մեր եկեղեցու և մեր ժողովրդի կողքին»,- իր ուղերձում ասել է Մեխակ Գալստյանը։