Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան
19 Հունիսի 2025, 10:33
Անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան. այն երկկողմանի փակ է։
Նշենք, որ պողոտան երեկվանից փակ է, անհետ կորածների հարազատները գիշերել են հենց այստեղ։ Նրանք պահանջում են չեղարկել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին հեռացնելու որոշումը, քանի որ, ըստ նրանց, իրենց որդիների հարցերով զբաղվում էր ԱԱԾ նախկին տնօրենը։
Այժմ անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են պահանջում ԱԱԾ տնօրենի ԺՊ Անդրանիկ Սիմոնյանի հետ։