Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ինչո՞ւ է իշխանությունը թուլացնում տնտեսությունը

20 Հունիսի 2025, 18:50

Հայաստանի Կենտրոնական բանկը կրկին՝ այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփող՝ 6,75 տոկոս։ Կենտրոնական բանկի որոշումը պայմանավորված է մի շարք արտաքին և ներքին ռիսկերով՝ կապված տնտեսության հետ։ Ի՞նչ ռիսկեր է տեսնում ԿԲ-ն և ի՞նչ սպասել:

Որպեսզի պատկերը պարզ լինի, պարզապես հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքով ԿԲ-ն վերահսկում է գները․ բարձրացնում այն, եթե պետք է պայքարել գնաճի դեմ, և նվազեցնում, եթե գները պետք է ճշգրտել դեպի վեր՝ թիրախային մակարդակ։ Մեզ մոտ անցյալ տարվա ընթացքում սպառողական գները թիրախից ցածր մակարդակում էին, ինչի համար վերաֆինանսավորման տոկոսադրույքը հետզհետե նվազեցվում էր։ Այսօր, սակայն, գնաճի նոր ալիք ենք նկատում, ինչով էլ պայմանավորված ԿԲ-ն չի շտապում շարունակել նվազեցնել հիմնական գործիքը։

Իսկ որո՞նք են ԿԲ-ի մտավախությունները։ Եթե հակիրճ, ապա տարածաշրջանային զարգացումները և դրանից բխող համաշխարհային տնտեսությանը սպառնացող նոր ցնցումները, և Հայաստանում գների դինամիկան, որն ինչպես արդեն նշեցինք, նոր աճի ներքո է։

Այն, որ Իրան-Իսրայել համակարտության ձգձման պարագայում լուրջ քաղաքատնտեսական և անվտանգային ռիսկեր են գեներացվում Հայաստանի համար, ցավոք, հիմնավորումների կարիք չունի։ Համաշխարհային տնտեսությունում նոր շոկերի առաջացման պարագայում ևս, բացասական հետևանքների սպասումներ կան։
Բայց արդյոք այսօր ՀՀ տնտեսությանը սպառնացող մարտահրավերները սահմանափակվում են միայն նշված արտաքին հնարավոր ազդեցություններով։

Արդյոք որևէ կերպ պակաս բացասական ազդեցությունների սպասում ունենք, օրինակ, անշարժ գույքի շուկայի գերտաքացման շատ հավանական սցենարից։ Խնդրի մասին, ի դեպ, նույն ԿԲ-ն ևս բարձրաձայնել է։

Արդյոք ավելի քիչ մտահոգիչ է իրականացվող հարկային քաղաքականությունը, ըստ որի, առաջին դառը պտուղները քաղում ենք՝ գործունեությունը դադարեցրած գերփոքր կազմակերպությունների մասին վիճակագրության տեսքով:

Արդյոք կարելի է ուշադրություն չդարձնել այն հանգամանքի վրա, որ մեր տնտեսությունն ապաինդուստրալացման տեմպի մեջ է, երբ տնտեսության դրայվերները ծառայություններն ու առևտուրն են, կամ որ նույնն է՝ սպառումը․ այսինքն՝ դառնում ենք առապելապես սպառող:
Պետք չէ՞ արդյոք մտահոգվել ինստիտուցիոնալ լուրջ խնդիրների առաջ կանգնած պարենային անվտանգության տեսանկյունից կարևորագույն գյուղատնտեսության ոլորտի վիճակի, կամ անընդհատ ավելացող պետական պարտքի պատճառով։

Ի վերջո, առանց այն էլ ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող ներդրումային գրավչությանը անընդհատ հասցվող հարվածների պատճառով։ Հենց այսօր տեղի ունեցող զարգացումները․ գործող ներդրումային նախագծի նկատմամբ քաղաքական գործընթացների գեներացումը, մասնավոր սեփականության նկատմամբ ոտնձգությունները և այլն։ Իհարկե, այս ամենն արտաքին անկանխատեսելի ռիսկերից ոչ պակաս մտահոգիչ են։ Կամ գուցե շատ ավելի մտահոգիչ, քանի որ արտացոլում են որոշակի հստակ ձեռագիր։

Եվ վերջին օրերի զարգացումները հատկապես հաշվի առնելով, առաջանում է տպավորություն և պարզ հարց․ իշխանությքան գործողություններն ընդհանուր առմամբ՝ և՛ հարկային քաղաքականությունը, և՛ վերջին օրերի գործողությունները շատ լուրջ ռիսկեր են պարունակում թուլացնելու առանց այդ էլ ցնցումների, նոր հավանական շոկերի ներքո գտնվող տնտեսությունը։ Եվ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է իշխանությունը դա անում: