Իրակլի Եղոյանը՝ Նիդերլանդներում կայացած մրցաշրջանի ամենատպավորիչ գոլի հեղինակ

20 Հունիսի 2025, 23:32

Սպորտ

«Վիտես»-ի կիսապաշտպան Իրակլի Եղոյանի գոլը լավագույնն է ճանաչվել Նիդերլանդների առաջին դիվիզիոնի ավարտված մրցաշրջանում:

2024 թ. սեպտեմբերին նա տպավորիչ գոլ է խփել «Դե Գրաֆսհապ»-ի դարպասին, ինչը հիացմունքի է արժանացել երկրպագուների և փորձագետների շրջանում։

Այս գոլը դարձել է առաջնության իսկական զարդը և լայն ճանաչում բերել ֆուտբոլիստին։