«Alpha News»-ը` Մինսկում Եվրասիական տնտեսական համաժողովի տեղեկատվական գործընկերների շարքում

25 Հունիսի 2025, 21:40

Բոլոր

«Alpհa News»-ը հունիսի 26-27-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկ քաղաքում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի տեղեկատվական գործընկերների թվում է:

Ընդհանուր առմամբ, Մինսկում համաժողովի տեղեկատվական գործընկերների թվում են շուրջ 30 լրատվական գործակալություններ, հեռուստաալիքներ, թերթեր և ցանցային պարբերականներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Ղազախստանից, Բելառուսից և Ղրղզստանից:

Alpha News-ից բացի՝ ֆորումի հայաստանյան գործընկերներն են «Verelq»-ը, «Արմենպրես»-ը, «Արմինֆո»-ն և «24 News.am»-ը։

Ֆորումի տեղեկատվական գործընկերների թվում են նաև ՏԱՍՍ-ը, «ՌԻԱ Նովոստի»-ն, «Sputnik»-ը, «Միր» միջազգային հեռուստառադիոընկերությունը, Իսլամական Հանրապետության ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, «Բելտա»-ն, «Խաբար»-ը և այլն։

Հիմա եթերում