Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026»-ի հաղթող
20 Հոկտեմբերի 2026, 15:45
Գրոսմայստեր Էմին Օհանյանը հաղթել է Ղազախստանի Ատիրաու քաղաքում ընթացող «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում։
20-ամյա Օհանյանը 9 պարտիայում վաստակել է 7 միավոր՝ հաղթանակ տանելով 5 պարտիայում։
Էմին Օհանյանի մրցաշարային վարկանիշային ցուցանիշը կազմել է 2693, իսկ մրցաշարի արդյունքներով նրա ԷԼՕ վարկանիշն աճել է 19 միավորով՝ հասնելով 2539-ի։