Արման Ծառուկյանը 14-րդ հորիզոնական է բարձրացել մոլորակի ուժեղագույն մարտիկների ցուցակում

26 Հունիսի 2025, 09:20

Սպորտ

Արմեն Ծառուկյանը UFC-ի լավագույն մարտիկների թարմացված վարկանիշային աղյուսակում բարձրացել է 14-րդ հորիզոնական՝ անկախ քաշային կարգից։

Դա հնարավոր է դարձել սպորտից լեգենդար Ջոն Ջոնսի պաշտոնական հեռացումից հետո, ինչը հանգեցրել է ուժեղագույնների ցուցակում վերադասավորումների։ Ռուսաստանաբնակ հայազգի մարտիկի դիրքերի բարելավումն արտացոլում է նրա կայուն առաջընթացը: