«Անգրագետ» նախագիծ է. ՀԷՑ տնօրենի ԺՊ

30 Հունիսի 2025, 12:27

Տնտեսություն և Բիզնես

«Անգրագետ նախագիծ է»,- այսօր հրավիրված ասուլիում հայտարարեց ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն՝ անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման մասին ԱԺ օրենքի նախագծին։

«Նորմալ չէ, երբ այսպիսի գործընթաց է նախաձեռնվում: Փորձում են պետականացնել, խլել այս ընկերությունն՝ առանց փաստաթղթի՝ ինչ-որ զանգով: Եկեք քննարկենք՝ ինչու են ուզում պետականացնել: Այս հարցի մասին մտածելը նույնիսկ խելագարություն է»,- ասել է Դավիթ Ղազինյանը:

Նա հավելել է, որ միջազգային գործընկերները զարմացած են, շատ վատ արձագանքներ են ստանում: «Ունենք ուժեղ իրավաբանական թիմ, մենք ճիշտ ենք»,- հավելել է նա: