Ըմբիշ Աշոտ Գալոյանը բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի Մ-15 առաջնությունում

02 Հուլիսի 2025, 16:02

Սպորտ

Հունիսի 25-28-ը Իտալիայի Կաորլե քաղաքում տեղի է ունեցել հունահռոմեական ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Մրցաշարի շրջանակներում Դոնի Ռոստովից հունահռոմեական ոճի ըմբիշ Աշոտ Գալոյանը 75 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել։