Վստահ եմ, որ մեր հայրենակից Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից. Գարիկ Մարտիրոսյան
04 Հուլիսի 2025, 14:15
Ռուսաստանաբնակ հայազգի հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն արձագանքել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը։ Հումորիստի կինը՝ Ժաննա Լևինա Մարտիրոսյանը, Instagram-յան էջում հրապարակել է ամուսնու լուսանկարը, որին կից գրված է.
«Վերջին օրերին ինձնից անընդհատ կարծիք են հարցնում մեր հայրենակից, խոշոր բարերար և իմ ավագ ընկեր Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի, այդ թվում նաև ինձ բազմաթիվ հարցերում։ Ես իհարկե մտահոգված եմ այս իրավիճակով ու հուսով եմ, որ այն դրական հանգուցալուծում կստանա շատ մոտ ապագայում, այսինքն պարոն Կարապետյանը ազատություն կստանա և կվերադառնա իր ընտանիքի մոտ։ Վստահ եմ, որ մեր հայրենակից Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից։ Ուժ և եռանդ եմ ցանկանում Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին»։
