Եթե վերջին հավաքը բազմամարդ չլիներ, հնարավոր է՝ բռնաճնշումների չառերեսվեինք. Նարեկ Կարապետյան

08 Հուլիսի 2025, 13:49

Քաղաքականություն

Իրավապահները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից 37 թուղթ են վերցրել։ Լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին` ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։

«Մենք հասկանում ենք, որ ամեն ինչ ծրագրավորած ինչ-որ պրոցես են ուզում սկսել։ Դեռ չեն կարողանում նորմալ կպնել, բայց պրոցես են սկսել, ուզում են զանգվածային ճնշումների դիմել։ Հայաստանում այլևս ձերբակալությունից, կալանավորումից ոչ ոք չի վախենում։ Ինչքան ուզում են, թող կալանավորեն, ձերբակալեն։ Հայաստանում այսօր ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել։ Միշտ գալիս են պահեր, որ դու պետք է ցույց տաս կամ քո կամքը ու գնաս ալիքին դեմ, որպեսզի հետո գլուխդ բարձր ապրես։ Սա այդ պահն է ու մեզ համար մեծ պատիվ է, եթե անգամ այդպիսի իրավիճակ լինի, ճաղերից այն կողմ լինել։ Դրանից ոչ ոք չի վախենում»,- նշել է նա։