«Նոա»-ն հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում

09 Հուլիսի 2025, 00:38

Սպորտ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն Աբովյանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալել էր Չեռնոգորիայի «Բուդուչնոստ»-ին։

Հանդիպման միակ և հաղթական գոլը երևանյան ակումբի կազմում 68-րդ րոպեին հեղինակել է Ուլադ Օմարը։

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց Չեռնոգորիայում: 

Հիմա եթերում