Աշխարհի գավաթ. Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել երկրորդ փուլ
09 Հուլիսի 2025, 17:30
Հայ շախմատիստուհիները դուրս են եկել Բաթումիում կայացած ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլ: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը մրցաշարը սկսել են հաղթանակներով: Դանիելյանը հաղթել է Տաջիկստանը ներկայացնող Նադեժդա Անտոնովային, իսկ Մկրտչյանը՝ Ալժիրը ներկայացնող Լինա Նասրին։
Հաջորդ փուլում Էլինան կմրցի Բուլղարիան ներկայացնող գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովայի (վարկանիշ՝ 2399) դեմ, իսկ Լիլիթը՝ Լեհաստանը ներկայացնող Ալեքսանդրա Մալցևսկայայի (վարկանիշ՝ 2403) դեմ։