5-ամյա հրաշամանուկ Ալեք Վան Խաչադուրյանը ելույթ կունենա Քարնեգի հոլում
10 Հուլիսի 2025, 19:30
Լոս Անջելեսից 5-ամյա հրաշամանուկ Ալեք Վան Խաչադուրյանը պատմություն կկերտի՝ դառնալով ամենաերիտասարդ դաշնակահարը, ով երբևէ ելույթ է ունեցել Նյու Յորքի հեղինակավոր Քարնեգի հոլում:
Նա դաշնամուրի դասերի սկսել է հաճախել 3,5 տարեկանից։ 4 տարեկանում համերգների ժամանակ արդեն կատարում էր Բեթհովենի և Բախի ստեղծագործությունները։
«Երբ նա նոր էր սովորել քայլել, գնում էր դաշնամուրի մոտ, սեղմում ստեղները և լայն ժպտում»,- պատմել է տղայի հայրը՝ Ջո Խաչադուրյանը:
Ալեքն օժտված է բացարձակ լսողությամբ, ինչով կարող է պարծենալ միայն 10 հազարից մեկը։ Ալեքի ելույթը Քարնեգի հոլում տեղի կունենա հուլիսի 20-ին: