Նոր Զելանդիայում հայերն իրար շատ են օգնում. Գրիգորյան
11 Հուլիսի 2025, 19:00
Նոր Զելանդիայում 150-200 հայ կա, հայ համայնքը ձևավորվել է 1990-ականներին։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Օքլենդում «Նոր Զելանդիայի հայ համայնքի» վարչության անդամ Աշոտ Գրիգորյանը։
«Նոր Զելանդիայում հայերը զբվաղվում են բժշկությամբ, անհատ ձեռներցությամբ, ծրագրավորմամբ։ Կան մարդիկ, որոնք սննդի հետ կապված գործունեություն են ծավալում։ Իսկ տեղի իշխանությունների կազմում հայազգի ներկայացուցիչներ չկան»,- ասել է Աշոտ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ համայնքը հայկական ավանդական տոների հետ կապված տարբեր միջոցառումներ է անցկացնում։
Խոսելով լեզվի պահպանության խնդրի մասին՝ Աշոտ Գրիգորյանը նշել է․ «Տունը հայերեն ենք խոսում, օտար լեզու ընդհանրապես չենք կիրառում։ Նույնիսկ ռուսերեն բառեր չենք կիրառում»։
Գրիգորյանը նշել է, որ Նոր Զելանդիայում հայերն իրար շատ են օգնում։ «Գրեթե բոլորի հետ կապի մեջ ենք, առնվազն մեկ անգամ ամսվա մեջ հավաքվում ենք, ժողով ենք անում»,- հավելել է նա։