Հայաստանի կանանց մինչև 16 տարեկանների հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն

14 Հուլիսի 2025, 10:30

Սպորտ

Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է գրավել Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունում՝ C դիվիզիոնում, որն ավարտվել է նախօրեին։ Եզրափակիչ խաղում հայ բասկետբոլիստուհիները 58:65 հաշվով զիջել են Կիպրոսի հավաքականին։

Հայաստանի հավաքականի առաջատարը եզրափակչում եղել է Քելին Շադջանյանը, ով վաստակել է 22 միավոր։ Նա ամբողջ մրցաշարի արդյունքներով դարձել է երկրորդը լավագույն ռմբարկուների ցուցակում՝ միջինը 15.6 միավոր մեկ խաղում։ Զարմանալի ցուցանիշներ է գրանցել նաև Ավա Սեդա Գարիբը, որը երկրորդն է դարձել միջինում կատարված հետխաղարկումներով՝ 11.4 մեկ խաղում, գրում է Sportaran-ը: