Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար

18 Հուլիսի 2025, 19:07

Քաղաքականություն

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն օրը նա դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է: Այս մասին հայտնում է  «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ հղում անելով ՔԿ-ին։