Արսեն Ներսիսյանը հաղթել է Open FC 55-ում և հայտարարել կարիերան ավարտելու մասին
20 Հուլիսի 2025, 12:00
Խառը մենամարտերի վետերան Արսեն Ներսեսյանը («Առյուծի սիրտ» ակումբ) տպավորիչ հաղթանակ է տարել Սանկտ Պետերբուրգի Open FC 55 մրցաշարում՝ հաղթելով Իվան Դանիլովին (ռեկորդ՝ 9-4)։ Այս մասին գրում է sportaran.сom-ը։
33-ամյա Ներսեսյանի համար այս հաղթանակը 31-րդն էր պրոֆեսիոնալ կարիերայում (ընդհանուր ռեկորդը՝ 31-20-1), իսկ ընդհանուր առմամբ նա անցկացրել է 52 մենամարտ՝ սկսած 2015 թվականի դեբյուտից:
Հայ մարտիկը մենամարտից հետո հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Այս որոշումն անսպասելի էր շատերի, այդ թվում՝ թիմի մարզիչ Արմեն Ղուլյանի համար: