Փաշինյանը հանդիպել է ՌԴ վարչապետ Միշուստինի հետ. ինչ են քննարկել կողմերը
24 Հուլիսի 2025, 14:00
Ալթայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար ոլորտներում։
Երկու երկրների վարչապետները նշել են տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծման կարևորությունը։