ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի դեմ արտահերթ հայց է ներկայացվել. փաստաբան
24 Հուլիսի 2025, 15:20
Արտահերթ հայց է ներկայացվել ՀԷՑ-ի նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի դեմ՝ «վիրավորանք/զրպատության» համար: Այս մասին հայտնել է Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Մի արտահերթ հայց էլ քիչ առաջ ուղարկեցինք Ռոմանոսի դեմ»,– գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ Սրբազանը դատի է տվել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, ևս մի քանի քաղաքական ու հասարակական գործիչների` փոխհատուցում պահանջելով վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի համար։
Տավուշի թեմի նախկին առաջնորդը 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում Վահագն Ալեքսանյանից, 3-ական մլն դրամ՝ առողջապահության նախարարից, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, նույն կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված Անի Խաչատրյանից, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից և քաղաքագետ Հարություն Մկրտչյանից։