ՌԴ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանին ԵԱՏՄ օրակարգի որոշ թեմաների շուրջ․ Օվերչուկ

24 Հուլիսի 2025, 16:45

Քաղաքականություն

Մոսկվան քննարկում է ԵԱՏՄ-ում Երևանի հետ համագործակցությունը և մտահոգություն հայտնել որոշ հարցերի շուրջ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ մեկնաբանելով ԵՄ-ին Երևանի անդամակցության հեռանկարները։

«Այստեղ խոսքը չի գնում ԵՄ-ին անդամակցելու [Հայաստանի վարչապետ] Փաշինյանի անփոփոխ ցանկության մասին։ Մենք, իհարկե, քննարկում ենք ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հարցերը։ Եվ այս տեսանկյունից մենք ուշադրություն ենք դարձնում, թե ինչ որոշումներ են կայացվում Հայաստանի կողմից նորմատիվ-իրավական ոլորտում։ Կան կառավարության որոշ ակտեր, որոնք մեզ մոտ հարցեր են առաջացնում»,- նշել է նա:

Օվերչուկը պարզաբանել է, որ Ռուսաստանի մտահոգությունները կապված են հատկապես սննդամթերքի սերտիֆիկացման հարցերի հետ։

«Խոսքը վերաբերում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի և այլ երկրների ստանդարտներին համապատասխան սերտիֆիկացված սննդամթերքի թույլատրմանը, որոնք չեն համապատասխանում ԵԱՏՄ սերտիֆիկացմանը։ Մենք, իհարկե, մտահոգություններ ենք հայտնում նման հարցերի վերաբերյալ», — ասել է նա։

Օվերչուկի խոսքով՝ Փաշինյանը Միշուստինին հաստատել է, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում:

Հիմա եթերում