Ղրիմից Յուրի Ավետյանը դարձել է բռնցքամարտի Ռուսաստանի սպարտակիադայի հաղթող

25 Հուլիսի 2025, 17:40

Սպորտ

Ղրիմի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել հաղթողների և մրցանակակիրների պարգևատրումը, հայտնում է Ղրիմի Հանրապարտության բռնցքամարտի ֆեդերացիան։

Ռուսաստանի Սպարտակիադայում՝ 19-22 տարեկանների բռնցքամարտի մրցաշարում, ոսկե մեդալ է նվաճել հայ բռնցքամարտիկ Յուրի Ավետյանը։

Բռնցքամարտի Ռուսաստանի առաջնությունում (13-14 տարեկաններ) բրոնզե մեդալակիր է դարձել Սուսաննա Մկրտիչյանը։